Սպերցյանը արժանի է ավելի բարձր մակարդակի ակումբի, քան Սաութհեմփթոնը. Կուզմիչև
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ֆուտբոլային գործակալ Վլադիմիր Կուզմիչևը «РБ Спорт»-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ Նա գովեստով է խոսել ֆուտբոլիստի՝ անգլիական «Սաութհեմփթոն» չտեղափոխվելու որոշման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am կայքից:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ 25-ամյա Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են «Սաութհեմփթոնը», «Լիդսը» և մադրիդյան «Ատլետիկոն»։ Սակայն կոնկրետ առաջարկ ներկայացրել էր միայն Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնը»։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ, խփել 5 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։