Ֆուտբոլի ազգային թիմը սկսում է մարզական հավաքը

01/09/2025 14:20 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերին։

Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր՝ ժամը 18:30-ին։

Հավաքն այսօր կսկսեն՝

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ»

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան – «Որարտու»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան – «Նոա»

Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Հովհաննես Հարությունյան – «Նոա»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Դանիել Աղբալյան – «Փյունիկ»

Ուգոչուկվու Քրիստուս Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Նայիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանն ազգային հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Զելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա հավաքականին։

Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

—00—ՄԱ