Կրասնոդարը ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

31/08/2025 21:48 Սպորտ

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026թթ․ խաղարկության 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ՝ 1:1:

Հաշիվը 36-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մատվեյ Կիսլյակը, սակայն առաջին խաղակեսի վերջում «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան հավասարեցրեց հաշիվն Էդուարդ Սպերցյանի փոխանցման շնորհիվ: 57-րդ րոպեին Կորդոբան ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ թողնելով իր թիմին 10 ֆուտբոլիստով։

Նշենք, որ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվեց երկրորդ խաղակեսին ավելացված երրորդ րոպեին։

Armsport