Նոան պատասխան խաղում ևս հաղթեց Օլիմպիային՝ պատմության մեջ 2-րդ անգամ նվաճելով լիգայի փուլի ուղեգիր
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում ևս Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հաղթանակի հասավ սլովենական «Օլիմպիայի» նկատմամբ (3:2)։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի ընկան Հելդեր Ֆրեյրեն, Մատեուս Այասը և Հովհաննես Հարությունյանը՝ վերջինիս համար այս գոլը առաջինն էր «Նոայի» կազմում։ Հյուրերից մեկական անգամ աչքի ընկան Անտոնիո Մարինը և Իվան Դուրդովը։
Այսպիսով, երկու խաղերի արդյունքով «Նոան» 7:3 հաշվով առավելության հասավ Սլովենիայի չեմպիոնի նկատմամբ և իր պատմության մեջ երկրորդ անգամ վաստակեց ԿԼ-ի լիգայի փուլի ուղեգիր։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա վաղը՝ օգոստոսի 29-ին, Երևանի ժամանակով 15:00-ին։
Armsport
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ավարտվել է Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի «Արևմուտք-2025» համատեղ զորավարժությունը
-
Դոն Լամբերտը Հայաստանին նվիրվեց մինչև իր կյանքի վերջին օրը․ Ֆինանսների նախարարը ցավակցել է
-
24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում
-
Լատվիան կշարունակի փակ պահել իր սահմանների մոտ օդային տարածքը
-
Հնդկաստանն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում
-
Հանդիպել են ՀՀԿ, ՀԱԿ, Դեմոկրատական Այլընտրանք կուսակցությունները․ հայտարարություն
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է