Հայտնի են Հայաստանի հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի անդամները

28/08/2025 17:35 Սպորտ

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչական շտաբը։

Եղիշե Մելիքյանի շտաբում ընդգրկվել են՝

• Աղվան Այվազյանը և Ռոման Մոնարովը՝ որպես գլխավոր մարզչի օգնականներ,
• Ստեփան Դեմիրճյանը՝ որպես դարպասապահների մարզիչ,
• Խավիեր Մինյանոն՝ որպես ֆիզպատրաստության մարզիչ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։

—00—ՄԱ