Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան աշխարհի չեմպիոնի հետ

27/08/2025 10:15 Սպորտ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 8-րդ տուրում կրկին կիսեց միավորը մրցակցի հետ:

Այս անգամ Արոնյանն ուժերը չափեց աշխարհի չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմարաջուի հետ: Պարտիան ավարտվեց 77-րդ քայլին:

Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր: Առաջատարներն ունեն 5-ական միավոր:

—00—ՄԱ