Սպերցյանը կարող է խաղալ ՊՍԺ-ի մակարդակի թիմում․ Պերեն

26/08/2025 23:42 Սպորտ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Գաետան Պերենը կարծիք է հայտնել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հայ ֆուբոլիստով հետաքրքրված են անգլիական «Սաութհեմփթոնը» և մադրիդյան «Ատլետիկոն»։

«Սպերցյանը կարող է խաղալ ՊՍԺ-ի մակարդակի թիմում։ Էդուարդը հիանալի ֆուտբոլիստ է։ Եթե նա խաղադաշտում միանա ՊՍԺ-ի բարձրակարգ խաղացողներին, կկարողանա ցուցադրել բարձր մակարդակի ֆուտբոլ։

Կցանկանայի, որ Սպերցյանը մնա «Կրասնոդարում» (ծիծաղում է)։ Բայց միևնույն ժամանակ հույս ունեմ, որ նա կկարողանա կատարել կարիերայի հաջորդ քայլը և տեղափոխվել Եվրոպա», — Sport24-ի փոխանցմամբ՝ ասել է Պերենը։

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Armsport

–00—ՍՊ