Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն Երևանը մեկնարկում է Չեմպիոնների Լիգայում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2025 մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 26-ին՝ նշանավորելով մրցաշարի 25-ամյակը։ Այս տարի մրցաշարը կանցկացվի նոր ձևաչափով, որն ավելի դինամիկ և մրցակցային է դարձնում խաղերը։ Նախնական փուլի խաղերը կտևեն մինչև օգոստոսի 30-ը, իսկ ութ մինի-մրցաշարերի հաղթողները կապահովեն տեղ հիմնական փուլի Բ ուղում։
Հայաստանի չեմպիոն «Երևանը» նույնպես սկսում է իր պայքարը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլում: Թիմը մրցելու է A խմբում՝ Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք հանդիպումներում:
«Երևանի» մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի «Ֆորցան», Անդորրայի «Էնկամպը» և Սան Մարինոյի «Մուրատան»:
Առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 27-ին, «Երևանը» կմրցի «Մուրատայի» հետ: Հաջորդ օրը՝ օգոստոսի 28-ին, հայկական թիմը կհանդիպի «Էնկամպի» հետ: Նախնական փուլի վերջին խաղը կկայանա օգոստոսի 30-ին․ «Երևանը» կխաղա տանտերերի՝ «Ֆորցայի» դեմ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ