Կիվուն Ինտերում բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

26/08/2025 14:10 Սպորտ

Միլանի «Ինտերը» վստահ մեկնարկեց Ա Սերիայի նոր մրցաշրջանը՝ հինգ անպատասխան գոլ խփելով «Տորինոյի» դարպասը։

Ինչպես պարզ դարձավ հանդիպումից հետո, միլանյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն դարձավ «Ինտերի» պատմության առաջին մարզիչը, որը Ա Սերիայում իր մարզչական կարիերան մեկնարկել է նման խոշոր հաշվով հաղթանակով։

Հիշեցնենք, որ Կիվուն «ներաձուրին» գլխավորեց ամռանը, երբ «Ինտերը» բաժանվեց Սիմոնե Ինձագիից` վերջինս որոշեց մարզչական գործունեությունը շարունակել Սաուդյան Արաբիայում։

Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» կմրցի «Ուդինեզեի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Աղբյուրը՝ armsport.am