Կփորձեմ Ռոնալդուի հետ փոխանակվել մարզաշապիկներով․ Սպերցյան

25/08/2025 23:23 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի և Պորտուգալիայի միջև կայանալիք խաղի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի հետ սպասվելիք հանդիպման մասին։

«Իհարկե, անհամբեր սպասում եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Ինձ դուր չեն գալիս Մեսսիի և Ռոնալդուի միջև համեմատությունները։ Կարծում եմ՝ նրանք երկու խաղացողներ են, որոնց չի կարելի համեմատել։ Ինձ համար նրանք երկու անիրական ֆուտբոլիստներ են, գուցե 30 տարի նրանց նմանները չեն լինի։ Ես կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկներով փոխանակվել»,- ասել է Սպերցյանը Чемпионат-ի հետ զրույցում։

Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին։

Armsport

—00—ՍՊ