Լևոն Արոնյան-Ուեսլի Սո պարտիան ավարտել է ոչ-ոքի

25/08/2025 10:14 Սպորտ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը այս տուրում ևս կիսել է միավորը: 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ուեսլի Սոն էր: Պարտիայի 36-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքին:

Այժմ Արոնյանը կես միավորով զիջում է առաջատար Ֆաբիանու Կարուանային և ունի 3,5 միավոր:

—00—ՄԱ