«Կրասնոդարը» 6։0 հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին»

24/08/2025 18:56 Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Կրիլյա Սովետով»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կրասնոդար»-ին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 0:6 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը հանդիպման 13-րդ րոպեին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածն ու դարձավ նաև արդյունավետ փոխանցումների հեղինակ խաղավարտին մոտ` 78-րդ ու 90-րդ րոպեներին:

«Կրիլյա Սովետով»-«Կրասնոդար»` 0:6:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը, որը ռուսական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնն է, գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու ունի 15 միավոր:

–00—ՅՄ