Կամային հաղթանակ` բլաուգրանայի ոճով․ Լևանտե-Բարսելոնա՝ 2:3

24/08/2025 10:13 Սպորտ

Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի 2-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Վալենսիայի «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում հյուրընկալվել էր «Լևանտեին»։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 3:2 հաշվով հաղթանակ է տարել՝ չնայած առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուն։

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացել է «Լևանտեի» խաղացող Իվան Ռոմերոն։ Այնուհետև Խոսե Լուիս Մորալեսն անվրեպ իրացրել է 11-մետրանոց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում՝ 49-րդ րոպեին, Պեդրին կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 52-րդ րոպեին Ֆերան Տորեսը հավասարեցրել է այն։

Խաղի ավելացված ժամանակի առաջին րոպեին «Լևանտեի» պաշտպան Ունայ Էլհեսաբալը գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ ապահովելով «Բարսելոնայի» հաղթանակը։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ այստեղ։

–00—ՅՄ