Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովի նկատմամբ:
Տերտերյանը մեկնարկում 6:2 հաշվով վստահ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, ապա 3:1 հաշվով հաղթել է Ասիայի Մ20 տարեկանների հաղթող ղազախ մրցակցին:
Քառորդ եզրափակչում Տերտերյանն ուժեղ է գտնվել բուլղարացի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցչին:Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը ևս դուրս է եկել Մ20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի հաղթողի կոչման համար; Նախօրեին Հայաստանի թիմից Մ20 ԱԱ-ի արծաթե մեդալին է արժանացել 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը։
—00—ՄԱ