Սալահը պատմական ռեկորդ սահմանեց. Լիվերպուլի աստղը՝ ԱՊԼ-ի պատմության ամենատիտղոսակիր խաղացող
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են «Լիվերպուլի» չորս խաղացողներ: Չեմպիոնական տիտղոս նվաճած թիմից հավաքականում տեղ են գտել Վիրջիլ վան Դայկը, Ռայան Գրավենբերխը, Ալեքսիս Մակալիստերը և Մոհամեդ Սալահը:
Խորհրդանշական հավաքական
Մատս Սելս, Կրիս Վուդ («Նոթինգհեմ Ֆորեստ»)
Վիրջիլ վան Դայկ, Ռայան Գրավենբերխ, Ալեքսիս Մակալիստեր, Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Միլոշ Կերկեշ (նախկինում՝ «Բորնմութ»)
Վիլյամ Սալիբա, Դեկլան Ռայս («Արսենալ»)
Ալեքսանդեր Իսակ («Նյուքասլ»)
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող: 33-ամյա եգիպտացին փայլուն մրցաշրջան է անցկացրել՝ 38 խաղում խփելով 29 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում:
Սալահն այս մրցանակին արժանացել է երրորդ անգամ, ինչը պատմական ռեկորդ է: Մինչ այդ առավելագույնը երկու անգամ մրցանակը նվաճել էին Մարկ Հյուզը, Ալան Շիրերը, Տիերի Անրին, Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Կևին Դե Բրույնեն:
Մանրամասները՝ armsport.am-ում
—00—ՄԱ