Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Եղիշե Մելիքյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է առաջիկա ծրագրերի մասին։
«Ազգային հավաքականն այն է, ինչ ես զգացել եմ 15 տարեկանից՝ խաղալով բոլոր տարիքային հավաքականներում։ Հավաքականը ուժ է, միասնականություն և պատասխանատվություն։ Իրոք շատ հետաքրքիր է, ես հիշում եմ, որ այն ժամանակ պայքարեցինք և չպարտվեցինք։ Շատ կուզենամ վերականգնել և հետ բերել զգացմունքը, որը ես որպես ֆուտբոլիստ ունեցել եմ։
Գիտակցելով եմ եկել այս պահին՝ իմանալով, թե ինչ մրցակիցներ կան։ Համոզված եմ, որ այս թիմերի հետ խաղալուց հետո կունենանք ավելի մեծ փորձ, ավելի մեծ վերլուծության հնարավորություն։ Նման խաղերի կարիք շատ ունենք։ Հասկանում եմ, որ շատ դժվար է լինելու կարճ ժամանակահատվածում անել այն, ինչ ես կուզենայի։ Ունենք լավ ֆուտբոլիստներ, նպատակս է՝ այդ ֆուտբոլիստներից ստանալ իմ պատկերացրած պայքարող թիմը»,- նշել է մասնագետը։
–00—ՍՊ