«Սաութհեմփթոնը» 14 միլիոն դոլար է առաջարկել Սպերցյանի համար

17/08/2025 20:16 Սպորտ

Անգլիական «Սաութհեմփթոնը» 14 միլիոն դոլար է առաջարկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարին» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար, հաղորդում է «Инсайды от Карпа || Иван Карпов» տելեգրամյան ալիքը։

«Սաութհեմփթոնի» նախորդ առաջարկը 11 միլիոն դոլար էր։

Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբի անգլիացի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը։

Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

—00—ՄԱ