Սաութհեմփթոնի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի մասին

16/08/2025 15:48 Սպորտ

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը բարձր է գնահատել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարողությունները։

Չորեքշաբթի Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում հաստատել է, որ «Սաութհեմփթոնը» առաջարկ է ներկայացրել իր տեղափոխության վերաբերյալ։ Նա նշել է, որ վերջնական որոշումը կկայացվի «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկու հետ քննարկումից հետո։

«Սպերցյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա ապացուցել է իր կարողությունները, և մենք միշտ հետաքրքրված ենք նման խաղացողներով», — Սթիլի խոսքերն է մեջբերում Daily Echo-ն։

25-ամյա Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

—00—ՄԱ