Grand Chess Tour․ Արոնյանը միանձնյա առաջատարն է առաջին խաղային օրվանից հետո

15/08/2025 20:51 Սպորտ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025 կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո միանձնյա առաջատար է։ Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հանրագումարով առաջատար եռյակը հետևյալն է

Լևոն Արոնյան – 19 միավոր

Ֆաբիանո Կարուանա – 17 միավոր

Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 16.5 միավոր

–00—ՍՊ