Տոմս կա, տոմս չկա․ ՀՖՖ-ն հայտարարել է Sold out-ի մասին

15/08/2025 10:17 Սպորտ

Այսօր՝ օգոստոսի 14-ի առավոտյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքը հայտարարեց Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Ինչպես հայտնի է, տոմսերի ֆիզիկական վաճառք չէր նախատեսվել, և վաճառքն իրականացվում էր բացառապես առցանց։

Հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրությունը, երկրպագուների կիրքը և Կրիշտիանու Ռոնալդուին տեսնելու մեծ ցանկությունը հանգեցրին նրան, որ տոմսերի վաճառքի կայքը խափանվեց։

Օրվա ընթացքում բազմաթիվ երկրպագուներ չկարողացան տոմսեր ձեռք բերել։ 12 ժամ անց ՀՖՖ-ն իր «Story» բաժնում հայտարարեց, որ տոմսերն արդեն սպառվել են։

Այս աժիոտաժը և ստեղծված իրավիճակը բազմաթիվ հարցեր առաջացրին երկրպագուների շրջանում։ Հետաքրքիր է, որ ապրանքների վաճառքի հայտնի առցանց հարթակում հայտնվել են այդ հանդիպման տոմսեր՝ «հոր գներով»։ Մնում է միայն մեկ հարց տալ ընթերցողին․ գուցե այդ գնորդներից մեկը դու՞ք եք։

—00—ՄԱ