Նոան պարտվեց Ջիբրալթարի Լինկոլնին հետխաղյա 11 մետրանոցներով

15/08/2025 09:04 Սպորտ

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի «Լինկոլնին»։ Առաջին խաղում կողմերը չէին որոշել հաղթողին՝ 1:1:

Հանդիպման հիմնական, ինչպես նաև լրացուցիչ ժամանակի ընթացքում կողմերը չկարողացան բացել հաշիվը։ Հետխաղյա 11 մետրանոցներում ավելի ամուր նյարդեր ունեին մրցակցի ֆուտբոլիստները՝ 5:6: Նշակետից վրիպեցին Սերգեյ Մուրադյանն ու Յան Էտեկին։

Այսպիսով, «Նոան» դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից և ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլում։

Armsport

–00—ՍՊ