Եթե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, չպետք է նրան պահել. Տարանովը՝ Սպերցյանի մասին

14/08/2025 23:06 Սպորտ

ԲԿՄԱ-ի և «Կռիլյա Սովետովի» նախկին պաշտպան Իվան Տարանովը մեկնաբանել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի՝ անգլիական «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Միայն ժամանակը ցույց կտա, թե որքան հաջող կլինի Սպերցյանի տեղափոխությունը «Սաութհեմփթոն»։ Եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանում է փոխել երկիրը և փորձել նոր մարտահրավերներ, դա միշտ տեղին է։ Հնարավոր է, որ ՌՊԼ-ում Էդուարդը հասել է զարգացման որոշակի սահմանագծի։ Ես բազմիցս ասել եմ՝ եթե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, չպետք է նրան պահել»,- ասել է Տարանովը «Чемпионат»-ի թղթակից Վլադիսլավ Կրուգլովի հետ զրույցում։

Armsport

–00—ՍՊ