Կրասնոդարը ջախջախեց Դինամոյին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ

14/08/2025 08:24 Սպորտ

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ (4:0)։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը փոխարինման մտավ 67-րդ րոպեին և րոպեներ անց հաշիվը դարձրեց խոշոր՝ խփելով հյուրերի չորրորդ գոլը։

Ռուսաստանի գավաթի խաղարկությունում «Կրասնոդարի» հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ «Սոչիի» դեմ։

Armsport

–00—ՍՊ