Թանկարժեք զանգ Սաուդյան Արաբիայից․ Ռեալը որոշում է կայացրել

13/08/2025 14:40 Սպորտ

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին: Այս մասին գրում է armsport.am-ը։

Ըստ Defensa Central-ի՝ սաուդյան ակումբը «Ռեալի» ղեկավարությանը ներկայացրել է ռեկորդային՝ 350 միլիոն եվրոյի առաջարկ 26-ամյա ֆրանսիացի աստղի համար: Սա 50 միլիոն եվրոյով գերազանցում է Վինիսիուսի համար նախկինում արված առաջարկը:

Աղբյուրի տվյալներով՝ սաուդացիները ցանկանում են բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Մբապեին պատրաստ էին առաջարկել պայմաններ, որոնք համարժեք կամ շատ մոտ կլինեին «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրին:

Սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մերժել է առաջարկը՝ համարելով Մբապեին թիմի առանցքային խաղացող ինչպես խաղադաշտում, այնպես էլ կոմերցիոն առումով: Ինքը՝ Մբապեն, նույնպես չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա:

—00—ՄԱ