Մխիթարյանը տեղ ունի՞ Կիվուի նոր մարտավարությունում. ինչ է հայտնի

12/08/2025 21:52 Սպորտ

Միլանի «Ինտերը» այսօր երեկոյան կանցկացնի նախամրցաշրջանային ընկերական հանդիպում «Մոնցայի» դեմ «Բրիանտեո» մարզադաշտում:

Ինչպես գրում է SempreInter-ը, թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն կընտրի ուժեղ կազմ՝ նոր 3-4-2-1 մարտավարությունով, և Հենրիխ Մխիթարյանը կպահպանի իր տեղը մեկնարկային կազմում:

Հայ կիսապաշտպանը կխաղա կենտրոնական դաշտում՝ զույգ կազմելով Հական Չալհանօղլուի հետ: Մխիթարյանի ընդգրկումը պայմանավորված է նրանով, որ Դավիդե Ֆրատտեզին դեռևս ամբողջովին չի ապաքինվել վնասվածքից:

«Ինտերը» նպատակ ունի շարունակել հաղթական շարքը՝ «Մոնակոյի» նկատմամբ 2:1 հաշվով կամային հաղթանակից հետո:

Armsport