Փյունիկը նոր գլխավոր մարզիչ ունի

11/08/2025 23:45 Սպորտ

Երևանի «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Օսեյանը «նռնագույնների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Եղիշե Մելիքյանին, որն օրեր առաջ գլխավորեց Հայաստանի ազգային հավաքականը։

Հիշեցնենք, որ Օսեյանը նախկինում երևանյան ակումբը գլխավորել է մինչև 2021 թվականը, երբ նրան այդ պաշտոնում փոխարինեց Եղիշե Մելիքյանը։