Դեռ պետք է խաղանք ևս 90 րոպե Հայաստանում․ Սպարտայի գլխավոր մարզիչ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն «Արարատ-Արմենիան» «Լետնա» մարզադաշտում զիջեց Պրահայի «Սպարտային» 1:4 հաշվով։
Խաղից հետո Բրիան Պրիսկեն կիսվել է իր տպավորություններով։
«Ես գոհ չեմ խաղի առաջին 10 րոպեներից։ Սկիզբը վատ էր։ Դրանից հետո նոր հասանք այն մակարդակին, որն ուզում էինք։ Կարող էինք չորսից ավելի գոլ խփել։
Ի վերջո, արդյունքը լավ է, բայց դեռ պետք է խաղանք ևս 90 րոպե Հայաստանում։ Պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, սակայն արդեն հանգստյան օրերին լիգայի հանդիպում ունենք։
Չեմ կարող բացատրել թույլ մեկնարկը։ Տղաներին ասել եմ՝ նման մեկնարկն անընդունելի է»,- Պրիսկեի խոսքն է մեջբերում Sport.cz-ը։
–00—ԱՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները
-
Օգոստոսի 11-ից միակողմանի փակ կլինի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցը
-
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր կստորագրեն խաղաղության պայմանագիր. «Ռոյթերզ»
-
ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց. փաստաբան
-
«Ինչ-որ բա՛ն ասեք»․ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին ոստիկանական մեքենան տարավ կալանավայր
-
Հայտնաբերվել է երթևեկության կանոնները խախտած կին վարորդը․ կազմվել է արձանագրություն
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է