Զիդանը կվերադառնա մարզչական աշխատանքի. հայտնի է երբ և որտեղ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը, որը հայտնի է նաև Մադրիդի «Ռեալի» մարզչական աշխատանքով, կարող է գլխավորել իր հայրենի երկրի ազգային թիմը, հաղորդում է Defensa Central-ը։
Զիդանը վերջերս տված հարցազրույցում նշել է, որ ժամանակավորապես դադարեցրել է մարզչական գործունեությունը, սակայն դեռ իրեն լիարժեք մարզիչ է զգում և սպասում է կոնկրետ առաջարկի՝ կոնկրետ թիմից։
RMC Sport-ի լրագրող Ժիլբեր Բրիսուբան հայտարարել է, որ Զիդանը կփոխարինի Դիդիե Դեշամին 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո՝ որպես արդեն իսկ կայացած որոշում։
«Ես նրա մտերիմ ընկերը չեմ, յուրաքանչյուրն ունի իր կյանքը, բայց անկախ ամեն ինչից՝ մեր միջև միշտ հարգանք կլինի։ Զիզուն շատ լավ, բնական և, կասեի՝ սպասելի թեկնածու է»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի ներկայիս մարզիչ Դիդիե Դեշամը։
Զիդանը մարզչական գործունեությամբ չի զբաղվել 2021 թվականից, երբ հեռացավ «արքայական» ակումբից։
Աղբյուրը՝ Armsport.am:
–00—ՅՄ