Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Memoriał Władysława Pytlasińskiego» միջազգային բաց մրցաշարում։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։
Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է շվեդ Ալբին Օլոֆսենին։
Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։
Հայ ըմբիշներից մրցաշարին մասնակցել են նաև՝
Մանվել Խաչատրյանը (60 կգ)՝ 5-րդ տեղ
Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ 7-րդ տեղ
Գոռ Խաչատրյանը (72 կգ)՝ 9-րդ տեղ
Վիգեն Նազարյանը (87 կգ)՝ 7-րդ տեղ
Մրցաշարին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ զիջելով Ուկրաինային, Ղրղզստանին, Վրաստանին, Շվեդիային և Ղազախստանին։
–00—ՅՄ