Նոայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

04/08/2025 12:13 Սպորտ

Հայտնի են Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում՝ եթե թիմը հաղթահարի Ջիբլարթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը։ Այս մասին գրում է armsport.am-ը։

«Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» զույգը ընդգրկված է երրորդ խմբում, որի հաղթողը փլեյ-օֆֆ փուլում կարող է հանդիպել տվյալ խմբի ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերից մեկին։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«ՉՖՐ Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա)
ՊԱՕԿ (Հունաստան) – «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)
«ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս) – «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)
«Սերվետ» (Շվեյցարիա) – «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)
«Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 14-ին։

—00—ՄԱ