Ծանրամարտի Հայաստանի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

01/08/2025 09:46 Սպորտ

Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող:
Այս մասին հայտնել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավարտված առաջնությունում՝ Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ:

Ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Գրիգոր Ղազարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Դարմոյանը: Առանձին վարժություններում մեդալներ էին նվաճել Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը, Ալեն Զուրաբյանը:

—00—ՄԱ