Հպարտ եմ, որ խաղում եմ Հայաստանի համար և ներկայացնում եմ իմ երկիրն ու ազգը․ ԲԿՄԱ-ի կիսապաշտպան

31/07/2025 20:09 Սպորտ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, ով ծնվել է 2005 թվականին Մոսկվայում, հարցազրույցում խոսել է Հայաստանի երիտասարդական հավաքականում իր ելույթների մասին։

— Դու խաղացել ես Հայաստանի երիտասարդական հավաքականում, սակայն թիմը հաջողություններ չի գրանցել։ Ի՞նչ հեռանկարներ կան։

— Իհարկե, հեռանկարներ կան։ Թիմն ունի ներուժ և կարող է ավելիին հասնել։ Հունիսին Երևանում մենք լավագույնս չենք խաղացել։ Բարեբախտաբար, դրանք ընկերական խաղեր էին։ Ժամանակ ունենք վերլուծելու մեր խաղը և ընտրական փուլին մոտենալու նոր մտածելակերպով ու խաղաոճով։ Պետք է շտկենք իրավիճակը։

— Վատ արդյունքները քեզ ետ չե՞ն պահել Հայաստանի երիտասարդական հավաքականում խաղալուց։

— Իհարկե՝ ոչ։ Ես հպարտ եմ, որ խաղում եմ Հայաստանի համար և ներկայացնում եմ իմ երկիրն ու ազգը։ Պատրաստ եմ օգնել թիմին ընտրական հանդիպումներում։

— Ի՞նչ գիտեիր Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին։

— Ես միշտ հետևել եմ հայ ֆուտբոլիստներին և հիմա էլ շարունակում եմ։ Իհարկե, հետևում եմ Հենրիխ Մխիթարյանի կարիերային, նա մինչ օրս խաղում է բարձր մակարդակով։ Շատ տխրեցի, երբ նա «Ինտերի» հետ պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նախկինում ակտիվորեն հետևել եմ նաև Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիզին, երբ նրանք հանդես էին գալիս ՌՊԼ-ում։ Եվ արդեն երկար տարիներ բաց չեմ թողնում Հայաստանի հավաքականի խաղերը, դիտում եմ բոլոր հեռարձակումները։

— Գիտե՞ս հայերեն, ծանո՞թ ես հայկական մշակույթին և ավանդույթներին։

— Շատ բան գիտեմ Հայաստանի, նրա մշակույթի և ավանդույթների մասին։ Հայերեն խոսել կարողանում եմ։ Մեր ընտանիքում և մտերիմ շրջապատում պահպանվում են նույն ավանդույթները։ Կարելի է ասել՝ ես խորապես ներգրավված եմ հայկական մշակույթի մեջ, – Telecomasia.net-ի հետ զրույցում ասել է Բանդիկյանը։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ