ՈւԵՖԱ-ն թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշը․ Հայաստանը պահպանել է դիրքերը

31/07/2025 16:20 Սպորտ

Երեկ՝ հուլիս 30-ին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշային աղյուսակը։ Թարմացումը հաշվի է առնում շաբաթվա ընթացքում կայացած եվրոպական մրցաշարերի որակավորման փուլերի խաղերի արդյունքները։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Վարկանիշային աղյուսակի վերնամասում փոփոխություններ չկան. առաջատար տասնյակը պահել է իր դիրքերը։

Թարմացված վարկանիշային աղյուսակում Հայաստանը 35-րդն է, Ադրբեջանը՝ 28-րդը, իսկ Վրաստանը՝ 52-րդը։

Հայկական ակումբները շարունակում են ելույթները եվրոպական մրցաշարերում և փորձում են բարձրանալ վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական, ինչը երկրի գավաթի հաղթողին իրավունք կտա մրցապայքարը սկսել Եվրոպա լիգայում, այլ ոչ թե Կոնֆերենցիայի լիգայում։ Սակայն առայժմ Հայաստանը զբաղեցնում է 35-րդ տեղը՝ զիջելով Իսլանդիային, Մոլդովային և Լատվիային։

Ազգային ասոցիացիաների թարմացված վարկանիշը՝ ստորև․