Հրաձիգ Գոհար Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

31/07/2025 13:03 Սպորտ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության 50 մ վազող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Գոհար Հարությունյանը գրանցել է 380 միավոր:Հայաստանի կանանց թիմը՝ 1116 միավորով, նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։

—00—ՄԱ