Ինչո՞ւ Օտուբանջոն հեռացավ Փյունիկից. Մելիքյանը մեկնաբանել է նիգերիացու տեղափոխությունը

30/07/2025 23:23 Սպորտ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է թիմի նախկին նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի տեղափոխությունը։

«Այո, Օտուբանջոյի հեռանալը չնախատեսված էր, սակայն նրա պայմանագիրը ավարտվում էր օգոստոսի 1-ին, և նա առաջարկ ուներ այլ ակումբից։ Մենք չէինք կարող չընդառաջել Յուսուֆին, քանի որ նա շատ բան է արել «Փյունիկի» համար։ Նա արդեն հոգեբանորեն մեզ հետ չէր, ուստի մենք որոշեցինք նրան չներառել այս հանդիպման կազմում։ Փորձը ցույց է տալիս՝ երբ ֆուտբոլիստը հոգով այլևս թիմում չէ, նա չի կարող արդյունավետ պայքար մղել»,– նշել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել ուզբեկական «Նասաֆի» հետ՝ մեկուկես տարով։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ