Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հերթական մեդալը բերեց Հայաստանին

29/07/2025 19:31 Սպորտ

Ֆրանսիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվին հերթական մեդալը գրանցեց և այս ստուգատեսում արդեն 4–րդ անգամ պատվո պատվանդանին կանգնեց Լիլիթ Մկրտչյանը: Հայուհին դարձավ նորմալ ընթացքով շարժվող թիրախներին հրացանով 50 մետր հեռավորությունից հրաձգության կանանց անհատական մրցումների բրոնզե մրցանակակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցման արդյունքները ներկայացրել է Հրաձգության միջազգային ֆեդերացիան:

Լիլիթը եզրափակիչում վաստակեց 572 միավոր (288՝ դանդաղ, 284՝ արագ շարժվող թիրախներին կրակելիս): Նրանից բարձր են դասվել ֆինն հրաձգուհի Ջուլիաննա Իդա Հեյկիլայեն (581 միավոր, Եվրոպայի ռեկորդ) և ուկրաինուհի Հալինա Ավրամենկոն (573):

Նույն մրցաձևի կանանց թիմային պայքարում Հայաստանի հավաքականը հանդես գալով Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան կազմով՝ վաստակեց 1685 միավոր և դարձավ արծաթե մրցանակակիր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ