Լավագույն նշանակված խաղացողները MLS-ի պատմության մեջ․ առաջատարը Մեսսին չէ

28/07/2025 14:36 Սպորտ

ESPN սպորտային ալիքը հրապարակել է MLS-ի պատմության լավագույն «նշանակված խաղացողների» վարկանիշը: «Նշանակված խաղացողի» կանոնը, որը հայտնի է նաև որպես Բեքհեմի կանոն, թույլ է տալիս ակումբներին պայմանագիր կնքել ֆուտբոլիստների հետ՝ շրջանցելով լիգայի աշխատավարձերի սահմանաչափը: Այս համակարգը ներդրվել է 18 տարի առաջ՝ «Լոս Անջելես Գելեքսիի» կողմից Դևիդ Բեքհեմի տրանսֆերն ապահովելու համար:

Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռոբի Քինը («Գելեքսի», 2011), երկրորդ տեղում Սեբաստիան Ջովինկոն է («Տորոնտո», 2015), իսկ երրորդը՝ Կարլոս Վելան («Լոս Անջելես», 2018): Աշխարհահռչակ Լիոնել Մեսսին, ով ներկայումս հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Հաշվի առնելով Մեսսիի համաշխարհային կարգը, նրա չորրորդ տեղը կարող է զարմանալի թվալ, սակայն վարկանիշը հաշվի է առնում խաղացողների ազդեցությունը MLS-ում: Թիերի Անրին («Նյու Յորք Ռեդ Բուլս») զբաղեցրել է վեցերորդ, իսկ Զլատան Իբրահիմովիչը («Գելեքսի»)՝ իններորդ տեղը:

MLS-ի լավագույն նշանակված խաղացողների վարկանիշ

1․Ռոբի Քին («Գելեքսի»)
2․Սեբաստիան Ջովինկո («Տորոնտո»)
3․Կարլոս Վելա («Լոս Անջելես»)
4․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
5․Դիեգո Վալերի («Պորտլենդ»)
6․Թիերի Անրի («Նյու Յորք»)
7․Ջոզեֆ Մարտինես («Ատլանտա»)
8․Լենդոն Դոնովան («Գելեքսի»)
9․Զլատան Իբրահիմովիչ («Գելեքսի»)
10․Քլինթ Դեմփսի («Սիեթլ»)

—00—ՄԱ