Բասկետբոլի Կանանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

26/07/2025 21:13 Սպորտ

Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 57:56 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր, որը դարձավ դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 21 միավոր և կատարելով 17 ռեբաունդ: Նա կատարել է 4 արդյունավետ փոխանցում։
Առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 27-ին: Մեր մրցակիցը կլինի Վրաստան-Ալբանիա հանդիպման հաղթողը:

–00—ՍՊ