Կարծում եմ՝ Սպերցյանը կլքի Կրասնոդարը գարնանը․ Արշավին

25/07/2025 23:49 Սպորտ

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը հայտարարել է, որ 25-ամյա հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հաջողությամբ խաղալ Եվրոպայում և, ամենայն հավանականությամբ, շուտով կլքի «Կրասնոդար» ակումբը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սպերցյանը կարող է տեղափոխվել ՊՍԺ կամ «Ժիրոնա»։

«Սպերցյանի ֆուտբոլային տաղանդն անկասկած բավարար է Եվրոպայում խաղալու համար։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ ավելի վաղ։

Գաետան Պեռենը կարող է փոխարինել նրան «Կրասնոդարում», և եթե Սպերցյանը հեռանա, դա տրամաբանական ձեռքբերում կլինի ակումբի համար։

Կարծում եմ՝ Սպերցյանին պահել պետք չէ, եթե նա ցանկանում է հեռանալ», — հայտարարել է Արշավինը «Все на Матч!»-ի եթերում։

Armsport