Իտալացի մարմնամարզիկին կոմայի մեջ են գցել Ունիվերսիադայում ընկնելուց հետո
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Իտալացի մարմնամարզիկ Լորենցո Բոնիչելին դեղորայքային կոմայի մեջ է Գերմանիայի Էսեն քաղաքում անցկացվող Ունիվերսիադայի ժամանակ օղակների վրա վարժություն կատարելիս անհաջող ընկնելու հետևանքով: Այս մասին Facebook-ում հայտնել է Միջազգային մարմնամարզական ֆեդերացիայի (FIG) տեխնիկական համակարգող Սթիվ Բուչերը:
23-ամյա Բոնիչելին տղամարդկանց թիմային մրցումների ժամանակ ընկել է օղակների վրա վարժություն կատարելիս՝ վայրէջք կատարելով պարանոցի վրա: Նա անմիջապես հոսպիտալացվել է:
«Լորենցոն այժմ դեղորայքային կոմայի մեջ է՝ երեկոյան կատարված վիրահատությունից հետո: Նրա վիճակը պարզելու համար առնվազն տասը օր կպահանջվի: Մարմնամարզության ողջ համայնքն աղոթում է և ցանկանում նրա լիարժեք ապաքինումը»,- գրել է Բուչերը:
Ունիվերսիադան Էսենում կանցկացվի մինչև հուլիսի 27-ը:
Աղբյուրը՝ Armsport.am:
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով
-
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. քաղաքացին ընկել է ներքև
-
«Էրեբունի» թանգարանի հարևանությամբ պարեկները հայտնաբերել են գլխի մասում վնասվածք ստացած տղամարդու
-
Արցախը հանձնելը և ադրբեջանական ճանաչելը դրել են մի կողմ, փորձում են ներարցախյան բախումներ հրահրել
-
Երևանում մեքենաները կիսով չափ ջրի տակ են, լուսարձակները չեն երևում, երթևեկությունը պարալիզացվել է
-
Զավեշտի թագուհի, դատվելու եք, դա անխուսափելի է, COVID-ի գործն ու՞ր հասավ․ Սրբազանը՝ Ավանեսյանին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է