Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ

24/07/2025 17:37 Սպորտ

«Կրասնոդարի» նախկին հարձակվող Իգոր Պիկուշչակը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես չեմ կարծում, որ նա կտեղափոխվի «Ժիրոնա»։ Մուրադ Մուսաևը վերջերս ճիշտ նկատեց՝ ընտրությունը կախված է հենց խաղացողից, բայց միևնույն է, սա այն ակումբը չէ, որին արժե լուրջ «կառչել»։ Վստահ եմ, որ նա ավելի լուրջ առաջարկներ կունենա։ Ես խոչհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների»,- ասել է Պիկուշչակը «Движение» ռադիոկայանի եթերում։

—00—ՄԱ