Մբապեն ակնարկել է, որ փոխել է խաղային համարը Մադրիդի Ռեալում

24/07/2025 13:22 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցցանցերում ակնարկել է, որ գալիք մրցաշրջանից սկսած «սերուցքայինների» կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։ Գրում է armsport.am-ը։

Սոցիալական ցանցերից մեկի իր էջում ֆրանսիացին գրառում է կատարել, որտեղ պարզապես գրել է՝ «10»։ Այս կերպ խաղացողը, հավանաբար, պատասխանել է մադրիդյան թիմում իր խաղային համարը փոխելու մասին լուրերին։

Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 9 համարի ներքո։

—00—ՄԱ