Մրցակիցները պետք է շատ չարչարվեն, իսկ մենք կփորձենք չթողնել նրանց հաղթել․ Մելիքյան

24/07/2025 09:12 Սպորտ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ «Փյունիկ» – «Դյոր» առաջին խաղից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է մրցակցի ուժեղ կողմերի, ինչպես նաև թիմային մթնոլորտի մասին։

«Մեր մրցակիցը լուրջ մրցակից է, բայց համոզված եմ, որ իրենք էլ են այդպես մտածում մեր մասին և եկել են այստեղ ու ուզում են հաջողության հասնել։ Նրանք պետք է շատ չարչարվեն մեզ մոտ, իսկ մենք կփորձենք չթողնել նրանց հաղթել, որովհետև մենք շատ ենք ուզում անցնել այս թիմին։

Երկրպագուներին խնդրում եմ մեզ վաղը աջակցել, քանի որ ես զգում եմ, որ մեր թիմը աջակցությունից ավելի ոգևորվում և ուժեղանում է։

Երկրպագուների շնորհիվ մեր խաղացողները միացնում են իրենց տուրբոն, դրա համար անհրաժեշտ է նրանց աջակցությունը»,– ասել է Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

ԿԼ-ի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» – «Դյոր» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 24-ին, ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Armsport

–00—ՍՊ