Թիկնիզյանը՝ Չեմպիոնների լիգայի նորամուտի խաղում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

23/07/2025 23:26 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ առաջին խաղի (1։0) լավագույն ֆուտբոլիստը՝ երկրպագուների վարկածով։

Սերբական ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թիկնիզյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այս խաղում 26-ամյա խաղացողը նշել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում։

Armsport

–00—ՍՊ