Ֆիորենտինայի նախկին պաշտպանը մահացած է հայտնաբերվել

23/07/2025 19:31 Սպորտ

«Ֆիորենտինայի» նախկին պաշտպան Չելեստե Պինը մահացել է 65 տարեկան հասակում։ Նրա մարմինը հայտնաբերել է ընտանիքի անդամներից մեկը երեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Ֆլորենցիայում գտնվող նրա բնակարանում, որից հետո տեղեկացվել է ոստիկանությունը։

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ իրավապահները սկսել են հետաքննություն մահվան պատճառները պարզելու համար։ Հնարավոր պատճառների թվում դիտարկվում է նաև ինքնասպանության վարկածը։

Չելեստե Պինը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերա է ունեցել 1979-ից 1996 թվականը։ Նա հանդես է եկել «Պերուջա», «Ֆիորենտինա», «Վերոնա» և «Սիենա» ակումբներում։ Ա Սերիայում Պինն անցկացրել է 263 հանդիպում, իսկ Բ Սերիայում՝ 136։

1984 թվականին Իտալիայի Մ-21 երիտասարդական հավաքականի կազմում Պինը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։

Armsport

–00—ՍՊ