ՉԼ․ Նոան դիմակայության առաջին խաղում զիջեց Ֆերենցվարոշին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում 1։2 հաշվով զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին՝ հյուրերի պաշտպան Ստեֆան Գարտենմանը գրավեց սեփական դարպասը։ Առաջին խաղակեսի վերջնամասում նախ Կալում Օ’Դաուդան հավասարեցրեց հաշիվը, ապա երկրորդ խաղակեսի մեկնարկում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բարնաբաշ Վարգան։ «Ֆերենցվարոշը» հանդիպման վերջնամասը անցկացրեց 10 հոգով․ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Իբրահիմ Սիսեն։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հունգարական ակումբի կազմում փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։