Ռոնալդուի սիրելիին քննադատել են տաճար այցելելու համար կրած հանդերձանքի պատճառով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Ջորջինա Ռոդրիգեսը՝ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ուղեկիցը, քննադատության է արժանացել սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Ֆաթիմայի կաթոլիկ սրբավայր այցելելու համար ընտրած հանդերձանքի պատճառով։ Գրում է armsport.am-ը։
Այցից հետո նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է իր սպիտակ զգեստը՝ կտրվածքներով և գլխարկով։ Շատ օգտատերեր նշել են, որ այդ հագուստը կարող է անհամապատասխան ընկալվել սրբավայր այցելելու ավանդույթներին և նորմերին։
Սոցիալական ցանցերի օգտատերերը ընդգծել են, որ կրոնական և մշակութային վայրեր այցելելիս արտաքին տեսքը կարևոր դեր է խաղում՝ որպես հարգանքի դրսևորում այդ վայրի սովորույթների նկատմամբ։
Քննարկման մասնակիցները խորհուրդ են տվել Ջորջինային ապագայում կրոնական վայրեր այցելելիս ընտրել ավելի զուսպ հագուստ։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար
-
Քույրս ոչ մեկի չի հայհոյել, ես էլ, նա էլ կնքված ենք Գեղարդում. Փաշինյանի աներորդի
-
Կու՞յր եք մտոք և աչոք, եթե ԱՄՆ-ն ռազմականացված ուժ ուղարկի Սյունիք, մարտադաշտ ենք դառնալու
-
«Հեռացի՛ր». ստադիոնում երկրպագուները Մելիքբեկյանի հրաժարականն են պահանջում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է