Թիկնիզյանը նշել է նորամուտը Սերբիայի Սուպերլիգայում

20/07/2025 18:17 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը հաջողությամբ նորամուտ է նշել Սերբիայի Սուպերլիգայում՝ «Ցրվենա Զվեզդայի» կազմում։

Սերբիայի առաջնության մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Բելգրադում ընդունել է «Յավոր» ակումբին և ջախջախիչ հաղթանակ տարել 4:0 հաշվով։

Մոսկվայի «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» տեղափոխված Թիկնիզյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և անցկացրել է ամբողջ հանդիպումը:

–00—ՅՄ