Արոնյանը արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում ևս հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ

20/07/2025 16:25 Սպորտ

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն Էրիգաիսիին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Եզրափակչում Լևոնը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ:

Առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

–00—ՅՄ