Բռնցքամարտի լեգենդ Պակյաոն 2021-ից հետո առաջին մենամարտն ավարտեց ոչ ոքի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Ֆիլիպինցի Մենի Պակյաոն և կիսամիջին քաշային կարգում WBC-ի (Աշխարհի բռնցքամարտի խորհուրդ) վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Մարիո Բարիոսը Լաս Վեգասում կայացած մենամարտն ավարտեցին ոչ ոքի։
Մենամարտը տևեց 12 ռաունդ և ավարտվեց մրցավարների մեծամասնության որոշմամբ՝ ոչ ոքի։ Երեք դատավորներից երկուսը գրանցեցին 114:114 հաշիվ, իսկ մեկը՝ 115:113՝ հօգուտ Բարիոսի։ Արդյունքում Բարիոսը պահպանեց իր չեմպիոնական տիտղոսը։
46-ամյա Պակյաոն միակ բռնցքամարտիկն է, ով աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել ութ տարբեր քաշային կարգերում։ Այս ոչ ոքին նրա կարիերայի երրորդն էր։ Նրա ակտիվում կա 73 մենամարտ՝ 62 հաղթանակ (39՝ նոկաուտով), 8 պարտություն և 3 ոչ ոքի։ 2021 թվականի օգոստոսին Պակյաոն միաձայն որոշմամբ պարտվել էր կուբացի Յորդենիս Ուգասին, իսկ նույն տարվա սեպտեմբերին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ 2024 թվականի դեկտեմբերին նա ընդգրկվել է Միջազգային բռնցքամարտի փառքի սրահում։
30-ամյա Բարիոսի ակտիվում կա 33 մենամարտ՝ 29 հաղթանակ (18՝ նոկաուտով), 2 պարտություն և 2 ոչ ոքի։
Աղբյուրը՝ Armsport.am:
–00—ՅՄ